Грузия Online-ի փոխանցմամբ՝ Բուխարեստում ձախողվել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այս մասին հայտարարել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղար Էկա Ազարաշվիլին:
Վերջինիս խոսքերով՝ այնտեղ գրանցվել է 24 ընտրող, սակայն ընտրական հանձնաժողովի 7 անդամներից 2-ը չեն ներկայացել, ինչի պատճառով էլ ընտրությունները Բուխարեստում տապալվել են: Ազարաշվիլին հավելել է, որ Վրաստանի տարբեր ընտրատարածքներում մի շարք միջադեպեր են գրանցվել՝ ընտրական հանձնաժողովի նախագահին ծեծել, ընտրացուցակների առևանգում, տարբեր ընտրատեղամասերում նույն համարով կնիքների առկայություն, ընտրատեղամասերում քվեաթերթիկների պակաս և այլն:
Ազարաշվիլին ընդգծել է, որ այդ միջադեպերի մի մասը կարգավորվել է, իսկ մյուս մասը գտնվում է հետաքննման գործընթացում, ինչը չի խոչընդոտում ընտրությունների ընթացքին:








































