Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) երեկվա չորրորդ համագումարում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին.
«Քանի դեռ շարունակվելու է Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիան, Անկարայի և Երևանի միջև չի լինի որևէ քաղաքական, տնտեսական և դիվանագիտական կապ: Մենք մշտապես կգտնվենք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին և կպաշտպանենք նրանց իրավունքները: Ոչ ոք չի կարող մեզ խանգարել այդ հարցում»:









































