Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Կաթողիկոսն ընդունեց հանրակրթական դպրոցների տնօրեններին

Մարտի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ տարբեր մարզերից ժամանած հանրակրթական երեսուներկու դպրոցների տնօրենների` ուղեկցությամբ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի:

Հայր Վարդանը Նորին Սրբությանը ներկայացրեց տնօրեններին, ովքեր Մայր Աթոռ են եկել Ս. Վարդանանց տոնին` հաղորդակցվելու օրվա սրբազան խորհրդին և ստանալու Վեհափառի օրհնությունը։ Օգտվելով առիթից, որ Վարդանանց տոնը նաեւ Նորին Սրբության անվանակոչության օրն է, Հայր Վարդանը ամենքի անունից շնորհավորեց Ամենայն Հայոց Հայրապետին:

Այնուհետև ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` գոհունակություն հայտնելով, որ ազգային դպրոցի տնօրենները Ս. Էջմիածին են այցելել ազգային-եկեղեցական կյանքում հիշարժան այս օրը: Նորին Սրբությունը ցավով նկատեց, որ Հայոց ցեղասպանության պատճառով և խորհրդային անաստվածության տարիներին, երբ կազմալուծվեց ազգային և եկեղեցական հայոց կյանքը, ազգային շատ տոներ, ավանդույթներ ու սրբազան նվիրական խորհուրդներ դուրս են մղվել մեր կյանքից, որոնցով դարեր շարունակ կերտվել է նկարագիրը ու գիտակցությունը հայ ժողովրդի: Անդրադառնալով Ս. Վարդանանց նվիրական խորհրդին` Վեհափառ Հայրապետն ասաց. «Վարդանանց հերոսական պատերազմի ոգին հերոսացումի ոգի է, այդ ոգին մեր ազգի համար իր մեջ կրում է հավերժության խորհուրդը, այդ ոգին անմահության ոգին է։ Վարդանանց տոնը պանծացումն է հայրենասիրության և աստվածսիրության»:

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց տնօրեններին` դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման հանդեպ ցուցաբերվող նախանձախնդիր վերաբերմունքի համար` կարևորելով, որ մեր ժամանակներում մանուկների ու պատանիների մեջ առավել զորանա ազգային արժեքներով ապրելու և առաջնորդվելու ոգին ու գիտակցությունը:

«Հայոց Եկեղեցին ազգային արժեքների մեր գանձարանն է։ Մեր Եկեղեցու պատմությունը անքակտելի մասն է մեր ժողովրդի պատմության: … Պետականության կորստյան ծանր ու դժվարին պայմաններում Հայոց եկեղեցին ստանձնել է ազգի առաջնորդությունը և Աստծո օրհնության ներքո համահավաք պահել մեր ժողովրդին իր հայրենիքում, Ս. Հոգու առաջնորդությամբ կազմակերպել մեր ժողովրդի կյանքը: Եկեղեցին միշտ կարողացել է աննկուն պահել մեր զավակների ոգին և ոգեշնչել նրանց դեպի ազատ ու անկախ կյանք, պետականության վերականգնում։ Այդ իմաստով` մեր Եկեղեցին անդադրում պայքարել է, որ մեր ազգն օր առաջ կարողանա վերականգնել իր պետականությունը և նրա ներքո ապահով դարձնել մեր ժողովրդի կյանքը, երաշխավորված` նրա լուսավոր ապագան», – նշեց Վեհափառ Հայրապետը:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը պատասխանեց տնօրենների տարբեր հարցերի: Հասարակական կյանքում առկա ցավալի և մերժելի երևույթների հաղթահարման գործում կարևոր նկատելով մանկավարժների առաքելությունը` Վեհափառ Հայրապետը հորդորեց նրանց կրթել ու դաստիարակել հայորդիներին Վարդանանց նույն նվիրական արժեքներով, սրբազան գաղափարներով, «վասն հայրենեաց և վասն հաւատոյ» խորհրդով:

Հանդիպումից հետո տնօրենները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագի արարողությանը, հավարտ որի ներկա գտնվեցին տոնին նվիրված գեղարվեստական ցերեկույթին, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում