Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

1881թ. այս օրը Կարինում հիմնադրվեց Սանասարյան վարժարանը. (պատմություն)

1881թ. այս օրը Կարինում (Էրզրում) բարերար Մկրտիչ Սանասարյանը Կարապետ Եզյանցի խորհրդով և Հայ առաքելական եկեղեցու Պոլսի թեմի առաջնորդ Մաղաքիա Օրմանյանի օրհնությամբ Կարինում հիմնադրեց Սանասարյան (Սանասարեան) վարժարանը:

Վարժարանի սաները հայեր էին, կրթությունը տարվում էր հայերենով, թեև գրաբարից և աշխարհաբարից բացի անցնում էին թուրքերեն, ֆրանսերեն, գերմաներեն, կրոնական առարկաներից բացի` հայոց, օսմանյան և ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, կենսաբանություն, բնագիտություն, թվաբանություն, երկրաչափություն, եռանկյունաչափություն և այլն:

Ուսուցիչները Մկրտիչ Սանասարյանի նպաստով եվրոպական բուհերում կրթություն ստացած անձինք էին: 1885թ. Սանասարյանը անձամբ մեկնում է Կարին, գոհանում արդյունքով և վերադարձից հետո գրում իր կտակը, որով իր ունեցվածքը կտակում է իր անունը կրող վարժարանին:

1899-1900թթ. ուստարում կրթօջախը թուրքական պետության կողմից ճանաչվում է որպես բարձրագույն նախակրթարան և միջնակարգ վարժարան, ինչը հնարավորություն էր տալիս շրջանավարտներին առանց քննության ընդունվել Թուրքիայում գործող պետական համալսարանները:

1912թ. Կ.Պոլսի հոգաբարձուների խորհուրդը որոշում է Սանասարյան վարժարանը փոխադրել Սեբաստիա: Իմանալով այդ մասին՝ Կարինի հայությունը վարժարանների ընդհանուր տեսուչ Ռոստոմ Զորյանի գլխավորությամբ դեմ է կանգնում որոշմանը. գույքի մի մասը թողնվում է տեղում, և շուտով նույն շենքում գործել է սկսում Նոր Սանասարյան անվամբ վարժարանը, իսկ Սեբաստիայում` Սանասարյան գիշերօթիկը:

Երկու կրթական հաստատություններին էլ դժբախտ ճակատագիր էր վիճակված՝ Սեբաստիայի սաներն ու ուսուցիչները զոհ գնացին Հայոց եղեռնին, իսկ Քեմալ Աթաթուրքը 1919թ. հուլիսի 23-ին հենց Կարինի Նոր Սանասարյան վարժարանի շենքում գումարեց թուրք ազգայնականների համագումարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում