Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ընտրական գործընթացն ընթանում է հանգիստ իրավիճակում: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամլո քարտուղար Էկա Ազարաշվիլին:
Վրաստանում ընտրատեղամասերը քվեարկության համար բացվել են առավոտյան ժամը 08.00-ին: Ազարաշվիլիի խոսքերով՝ յուրաքանչյուր երկու ժամը մեկ ԿԸՀ-ն տեղեկատվություն է ներկայացնելու ընտրատեղամասերում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Նա հավելել է, որ ԿԸՀ-ն ընտրողների ակտիվության մասին առաջին տվյալները կհրապարակի ժամը 10.00-ից հետո՝ ընդգծելով, որ առավոտից ի վեր ԿԸՀ-ում գործում է թեժ գիծ:






































