Friday, 05 06 2026
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին

«Դրամահավաքություն» Լոռու համայնքապետերից` նաև առողջապահության ոլորտում

Լոռու մարզում առողջապահության համակարգում որակի և մատչելիության բարելավման ուղղությամբ մեծ չափերի բարեփոխումներ են իրականացվել պետական ծրագրերով և պետական ֆինանսավորմամբ: Ներդրվել են ծննդօգնության, երեխայի առողջության պետական հավաստագրերի, շտապբուժօգնության և համավճարային համակարգերը: Տարբեր համայնքներում`Վանաձոր, Ալավերդի, Արևաշող, Արևածագ, Ախթալա, Գեղասար, վերակառուցվել և վերանորոգվել են բուժական հաստատություններն ու կենտրոնները:

2012 թվականին առողջապահության համար պետպատվերով նախատեսված է եղել շուրջ 2 միլիարդ 893 միլիոն 596 հազար դրամ, 1 միլիարդ 938 միլիոն 113 հազար դրամի հատկացում է եղել կառավարության կողմից, վճարովի ծառայություններից ստացված գումարը կազմել է 313 միլիոն: Մարզի առողջապահության ոլորտում նախատեսվում է վերանորոգման և վերակառուցման մի շարք հրատապ աշխատանքներ իրականացնել նաև համայնքների զարգացման 4-րդ ծրագրով:

Նշված տվյալները ներկայացնելով`Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Լամբարյանը, սակայն, նշեց, որ բազմաթիվ անելիքների ու խնդիրների լուծման համար հնարավորությունները չեն բավականացնում: «Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ վիճակում է այսօր հանրապետության բյուջեն և առողջապահության բյուջեն նաև»,- ասաց վարչության պետը` նախապես ֆինանսական մեծ չափի հատկացումները թվարկելուց հետո:

Ինչպես Սամվել Լամբարյանը նշեց, ստեղծվել և արդեն գրանցման գործընթացի մեջ է «Լոռու առողջապահության հիմնադրամը»`մարզպետի գլխավորությամբ: Այն ֆինանսական կառույց է, որի հիմնական նպատակներից մեկը համայնքապետերին ներգրավելն է առողջապահության բնագավառի գործընթացների մեջ: «Այն խնդիրները, որոնք պետության կողմից հնարավորություն չի լինի աջակցել, հիմնադրամի կողմից կփորձենք աջակցություն իրականացնել: Վերջիվերջո, առողջապահության համակարգը ոչ թե առանձնացված կառույց է մարզպետարանում կամ ամբողջ հանրապետությունում, այլ ծառայություն է մատուցում համայնքապետերի կողմից սպասարկվող համայնքներում, նրանց կողմից ղեկավարվող ազգաբնակչության համար, նրանց ընտրողների համար»,- նշեց Սամվել Լամբարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում