Հետազոտողները, որոնք ուսումնասիրում են գլոբալ տաքացման հնարավոր արդյունքները, եկել են այն եզրակացության, որ ծովային ձկների չափերը առաջիկա տասնամյակում կարող են զգալիորեն փոքրանալ:
Օվկիանոսի ջրի տաքացումը կարող է հանգեցնել նրան, որ ձկները կորցնեն իրենց քաշի 20%-ը:
Գիտնականների խոսքով` ջրի տաքացումը կհանգեցնի ձկների մետաբոլիզմի աստիճանի բարձրացման, ինչը և կստիպի նրանց ավելի շատ թթվածին արտադրել, և աճի համար քիչ էներգիա կմնա:
Ավելի շատ կտուժեն Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ձկները:








































