Ղպտի ուղղափառ եկեղեցին պաշտոնական բողոք է ներկայացրել` հայտարարելով, որ եգիպտական իշխանությունները դիտմամբ նվազեցրել են ղպտիների քանակի մասին տվյալները, կիրակի օրը հաղորդել է Վատիկանի ռադիոն:
Այս շաբաթ Եգիպտոսի Կենտրոնական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով` Եգիպտոսում ապրում է 5,13 հազար քրիստոնյա, որը Եգիպտոսի բնակչության 4%-ն է:
Անցած տարի Ղպտի ուղղափառ եկեղեցու կատարած հաշվարկներով Եգիպտոսում ապրում է ավելի քան 17 հազար քրիստոնյա, որը կազմում է Եգիպտոսի բնակչության 20%-ը:
Վիճակագրական ծառայության ղեկավար Աբու Բակր Ալ-Ջունդին հայտարարել է, որ իրենց հրապարակած տվյալներն օբյեկտիվ են, և որ իրենց նկատմամբ ոչ ոք ճնշում չի գործադրել:
Եգիպտոսում քրիստոնյաների քանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները տարիներ ի վեր չափազանց տարբեր են եղել իրականությունից: Այդ պատճառով էլ Ղպտի ուղղափառ եկեղեցու բողոքին են միացել նաև Եգիպտոսի այլ քրիստոնեական համայնքներ:










































