«Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ երկրում կեղծիքները կարող են կատարվել ԿԸՀ աշխատակիցների անմիջական մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները` հղում անելով «Վրացական երազանքի» նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Սագանելիձեին, կիրակի օրը երեկոյան կոալիցիայի առաջնորդները լրագրողների հետ միասին Թբիլիսիի ԿԸՀ-ի շենքում գաղտնի մուտք են հայտնաբերել:
Վրացական ПИК-ТВ հեռուստաալիքի հաղորդմամբ` հոկտեմբերի 1-ին խորհրդարանական ընտրությունների ընթացքին կհետևի ավելի քան 60 հազար մարդ:









































