ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը տեղեկացնում է, որ Կոլումբիայում 7,4 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները գրանցվել են 140 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Լա Վեգա քաղաքից 20 կմ արևելք և Էկվադորի մայրաքաղաք Կիտոյից 326 կմ հյուսիս-արևելք ընկած տարածքում:
Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն հայտնվում: Առափնյա շրջաններում ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել:











































