Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանագծում բողոքի ցույց է կազմակերպվել մաքսանենգների կողմից օգտագործվող թունելների վերացման դեմ: Այդ թունելները մաքսանենգներն օգտագործում էին զենք և զինամթերք տեղափոխելու համար: Բաղոքի ակցիային մասնակցել են ավելի քան 100 մարդ, նրանց թվում նաև ՀԱՄԱՍ ծայահեղական խմբավորման անդամները:
Գազայի և Եգիպտոսի սահմանին հարյուրավոր թունելներ կան: Եգիպտոսի նոր կառավարությունը լուրջ հակաահաբեկչական գործողությունների է դիմել այն բանից հետո, երբ իսրայելա-եգիպտական սահմանում ահաբեկչության զոհ էր դարձել 16 սահմանապահ: Այդ ժամանակ սալաֆիտյան խմբավորման անդամները, սպանելով սահմանապահներին, գողացել էին երկու զրահափոխարկիչ և ուղևորվել Իսրայել, որտեղ էլ ենթարկվել են իսրայելական զինվորների հարձակումներին:
Բողոքի ցույցի մասնակիցները Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին կոչ են արել «չսպանել հավատը եգիպտական հեղափոխության հանդեպ»: ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչը դիմել է Մուրսիին` հիասթափություն հայտնելով, որ Եգիպտոսի նոր իշխանությունները չեն ցանկանում համագործակցել: Նա հայտարարել է, որ թունելների վերացումը Գազայի հատվածում զանգվածային անկարգությունների կհանգեցնի:








































