Sunday, 21 06 2026
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը

Ամենակարևոր դրայվը կյանքի մեջ մարդն է. Վարդան Արամյան

Եկամտային հարկի անցումը գործատուների շրջանում կարող է նվազեցնել ծախսերը: Ինչպես այսօր Աղվերանում ընթացող «Եկամտային հարկի ներդրումը 2013թ. ընդառաջ կենսաթոշակային բարեփոխումներին» թեմայով երկօրյա կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, ներկայումս գործատուն երկու տեսակի հաշվետվություն է ներկայացնում, բայց «բոլորս էլ մարդ ենք, կարող ենք չնկատենլ, սխալներ գործել»: Օրենքն ասում է՝ եթե գործատուն ինքն է հայտնաբերում սխալը, չի տուգանվում, եթե հարկայինը՝ տուգանվում է: Հաջորդ տարվանից գործածության մեջ դրվող նոր համակարգը վրիպակի դեպքում կարմիր լույս է վառում, նաև աշխատատարությունն էապես կրճատվելու է երկարաժամկետ կտրվածքով:

Քաղաքացին 63 տարեկանից իրավունք է ձեռք բերում կենսաթոշակի անցնելու, բայց, Արամյանի խոսքով, դա պարտադիր չէ, և մարդը կարող է շարունակել աշխատել: Սակայն նա նշեց, որ պետությունը 63 տարեկանից հետո դադարեցնում է իր կողմից 5% վճարելու պարտավորությունը:

Եթե քաղաքացին վաղաժամկետ հեռանում է կյանքից, և ժառանգ չկա, կուտակված գումարները, որոնք, Արամյանի բնորոշմամբ, «մանր-մունր փողեր չեն», որոշվել է, որ եթե երեք տարվա ընթացքում ժառանգ ի հայտ չգա, դատական կարգով փողն անցնում է բյուջե, եթե ժառանգ հայտնվեց դրանից հետո և ապացուցեց, որ հարգելի պատճառով ժամանակին չի ներկայացել գումարը ստանալու, կրկին դատական կարգով փոխանցվում է նրան:

«Ռեֆորմները միշտ վտանգավոր բան են, ու եթե սպասենք մինչև ճգնաժամը անցնի, միշտ սպասելով մնալու ենք: Խոր և կտրուկ փոփոխությունների պետք է սպասել: Ցանկացած ռեֆորմ վտանգված է և ենթակա է տապալման: Ամենակարևոր դրայվը կյանքի մեջ մարդն է»,- ասաց Վ.Արամյանը՝ եզրափակելով, որ այսօր կենսաթոշակային բարեփոխումների առումով ամենամեծ մարտահրավերը տեղեկացվածությունն է, ինտերնետ հասանելիությունը, որ քանի դեռ հեռավոր գյուղերում հնարավորություն չունեն ազատորեն համացանցից օգտելու, գյուղապետարաններում կամ սպասարկման կենտրոններում նման հնարավորություն կընձեռվի տնտեսվարողներին:

Նշենք, որ կլոր սեղան-քննարկումը կազմակերպել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների նախարարությունները, ՊԵԿ-ը, «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի հետ համատեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում