Այսօր ինտերնետում տարածվել է բելառուսական բլոգերների կողմից տարածված այն ցուցակը, որով առաջարկվում է Բելառուսում արգելել մի շարք երաժշտական խմբերի, դերասանների, գրողների ստեղծագործությունների եթեր հեռարձակելը հեռուստատեսությամբ և ռադիոյով:
Բլոգերները հայտնել են, որ այդ ցուցակը կարողացել են ձեռք բերել բելառուսական ռադիոընկերություններից մեկից:
«Լյապիս Տրուբեցկոյ» և «Կրամբամբուլյա» բելառուսական խմբերից բացի, այդ ցուցակում են «ԴԴՏ», «Նաիվ», «Տարականներ» խմբերը, երգիչ Դմիտրի Սպիրինը: Ցուցակում են նաև գրողներ Բորիս Վասիլևը, Վիկտոր Երոֆեևը և Էդուարդ Ուսպենսկին:
Սահմանափակումները վերաբերում են նաև արևմտյան արվեստագետներին: Ցուցակում բլոգերները նշել են բրիտանական Pet Shop Boys խումբը: Բելառուսի պետական իշխանությունները այս տեղեկությունը չեն մեկնաբանել:









































