Շաբաթ լեհական մայրաքաղաքում հանրահավաք է տեղի ունեցել թոշակային տարիքը մինչև 67 տարեկանը բարձրացնելու կապակցությամբ: Մի քանի տասնյակ հազար մարդ դուրս են եկել Վարշավայի փողոցներ, որպեսզի մասնակցեն բողոքի զանգվածային ակցիային:
Ցուցարարները ձեռքներին տանում են շվիներ, դրոշակներ ու պաստառներ` «Չենք ցանկանում մինչև մահ աշխատել», «Դիմանանք` կհաղթենք», «Պահանջում ենք լրատվամիջոցների ազատություն» և այլն:
Բացի տեղի բնակիչներից` երթին մասնակցել են նաև այլ քաղաքների բնակիչներ: Երթի ընթացքում շատերը բարձրաձայն աղոթել են:
Իրավապահները խոշոր խախտումներ և անկարգություններ չեն գրանցել:









































