1919թ. այս օրը Աշտարակ քաղաքում ծնվեց բանաստեղծ, գրող Գևորգ Էմինը:
1940թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան (այժմ ՀՊՃՀ) պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական բաժինը, այնուհետև 2 տարի աշխատել է Մատենադարանում:
1942-1944թթ. ծառայել է խորհրդային բանակում, 1949-1950թթ. սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում: 1951թ. «Նոր ճանապարհ» ժողովածուի համար արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի:
1951-1954թթ. եղել է Литературная газета թերթի թղթակիցը Հայաստանում, 1953-ից եղել է ՍՄԿԿ անդամ:
1954-1956թթ. մասնակցել է ՍՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացին: 1968-1972թթ. եղել է Литературная Армения ամսագրի խմբագիրը:
1967թ. «Հայֆիլմ» կինոստուդիան Էմինի սցենարով նկարահանել է «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարը, որն արժանացել է անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի փառատոնի գլխավոր («Պրոմեթևս-69») և լենինգրադյան համամիութենական փառատոնի երկրորդ մրցանակներին:
Երևանի Էքսպերիմենտալ թատրոնը բեմադրել է նրա բանաստեղծությունների մոտիվներով ստեղծված «Անձրևի երաժշտություն» դրաման: 1976թ. «Դար, հող, սեր» բանաստեղծությունների գրքի համար արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի, 1979թ. եղել է Չարենցի անվան մրցանակի դափնեկիր: 1979-ից եղել է ՍՍՀՄ գրողների միության անդամ:
Մահացել է 1998թ. հունիսի 11-ին Երևանում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































