Խուլերի միջազգային օրը սահմանվել է 1951թ.-ին` ի պատիվ Խուլուհամրերի համաշխարհային ֆեդերացիայի (WFD):
Ըստ վիճակագրության` աշխարհում լսողության խնդիր ունի յուրաքանչյուր իններորդ մարդ: Լսողությունը կորցնում են վնասվածքի, հիվանդության կամ ի ծնե արատի հետևանքով:
Սխալ կարծրատիպ կա, որ խուլ մարդիկ փակ են և չշփվող: Տասնյակ հռչակավոր մարդիկ խուլ են եղել: Նրանց թվում են Պիեռ դե Ռոնսարը, Վիկտոր Հյուգոն, Լյուդվիգ վան Բեթհովենը, Անտոնիո Ստանոլին, Ժան Ժակ Ռուսոն և այլք:








































