Առավոտյան ոստիկանների և ցուցարարների բախումից հետո ուլտիմատում է ներկայացվել ոստիկանության կողմից` «Պետրոսյան Արայիկի հրամանով»:
Առևտրականներին ասել են կա՛մ ներկայանալ ոստիկանության բաժին, կա՛մ դադարեցնել ծաղկի առևտուրը փողոցում, սակայն առևտրականները հրաժարվել են:
«Առաջին լրատվականի» թղթակիցը եղել է Աբովյան 42 հասցեում և այնտեղ ականատես է եղել, թե ինչպես ոստիկանները պահանջում էին ծաղկավաճառից առևտուր անելու թույլատվության փաստաթուղթ ներկայացնել, սակայն ոստիկանները, տեսնելով լրագրողներին, դադարեցրել են իրենց պահանջը և խոստացել,որ ուժ չեն գործադրի ծաղկավաճառ կնոջ նկատմամբ:









































