Իսպանիայի պետական պարտքը 2013թ. կազմելու է 90.5% ՀՆԱ: Պարտքի ընդհանուր ծավալի մեջ ներառվել է 30 միլիարդ եվրո ավելի վաղ նախատեսված 100 միլիարդ եվրոյի փոխարեն: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը այդ գումարը հատկացվելու է երկրի ֆինանսական համակարգին:
Նշենք, որ 2012թ. երկրի պետական պարտքը կազմել է 85.3% ՀՆԱ:
Իսպանիայի ֆինանսների նախարությունը կարծում է, որ 2013թ. կառավարությունը պետք է թողարկի 207.2 միլիարդ եվրոյի պարտատոմսեր:
2012թ. թողարկվել էին 108.6 միլիարդ եվրոյի պարտքային պարտավորվածություններ:









































