Երաժիշտ Թոմ Մորելլոն, Սերժ Թանկյանը և Թիմ ՄակԻլրատը ձայնագրել են «Occupy Wall Street» շարժման հիմնը, որը նվիրված է շարժման մեկամյակին:
«We Are The 99%» երգը (մենք` 99 տոկոսն ենք) գրված է Մորելլոյի խոսքերով և կատարողները որոշել են այն դարձնել շարժման հիմնը:
Նրանք նշում են, որ երգը ձայնագրելիս իրենք ոգեշնչվել են «Occupy Wall Street» շարժմամբ և ցանկացել եմ արձանագրել մարդկանց ոգևորությունը, ովքեր պայքարում են փոփոխությունների համար:
Axisofjustice.net կայքը մեջբերելով Թոմ Մորելլոյի խոսքերը նշում է, որ Թիմ ՄակԻլրատը և Սերժ Թանկյանը մեծ դեր են ունեցել իրենց զարմանալի տաղանդով: Երգի մեջ ներառվել է Զուկոտի այգու իրական ճամբարում հնչած կարգախոսները:









































