Միջնադարյան շուկան, որը ճանաչվել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն, ոչնչացվել է սիրիական Հալեպ քաղաքում զինվորականների և ապստամբների միջև բախումների ընթացքում, հաղորդում է Reuters-ը:
Սուկ ալ Մադինան Սիրիայի գլխավոր տեսարժան վայրերից էր: Այն գնդակոծվել է հակամարտող ուժերի կողմից և վերածվել ավերակների:
Զոհերի և տուժածների մասին հաղորդագրություններ չկան:






































