Մեծ Բրիտանիայի 55-ամյա քաղաքացի Մալիք Իքբալը, ով Պակիստանում տեղի ունեցող առևանգումների մասին գործի գլխավոր վկաներից էր, սպանվել է երեք անհայտ դիմակավոր անձանց կողմից Ռավալփինդի քաղաքում: Իքբարն առևանգվել էր անցած տարվա սեպտեմբերին և կալանքի տակ էր մնացել 20 օր, որի ընթացքում նա գամված է եղել անկողնում: Բրիտանացու առևանգիչներն այդ ընթացքում նրան տվել են միայն թեյ և թխվածքաբլիթ:
Չորս երեխաների հայրը բրիտանական Բրեդֆորդից Պակիստան էր վերադարձել` դատական գործընթացին մասնակցելու համար:
Նրա ընկեր Ռիազա Ահմեդի խոսքերով` Իքբալը շատ վճռական է տրամադրված եղել:
Ահմեդը և զոհվածի ընտանիքը քննադատել են Պակիստանի իշխանություններին այն բանի համար, որ վկային չեն տրամադրվել թիկնապահներ ամբողջ դատական գործընթացի ընթացքում:








































