Tuesday, 30 06 2026
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԱՄՆ-ն արտաքսել է Գուանտանամոյի ամենաերիտասարդ բանտարկյալին

ԱՄՆ-ի զինվորականները Գուանտանամոյի բանտից արտաքսել են ամենաերիտասարդ բանտարկյալին՝ կանադացի Օմար Հադրին, ով այնտեղ էր հայտնվել 15 տարեկանում, տեղեկացնում է կանադական CBC գործակալությունը:

Հադրը ձերբակալվել էր Աֆղանստանում հատուկջոկատայինների կողմից և Գուանտանամոյում էր գտնվում 2002 թվականի հոկտեմբերից ԱՄՆ-ի զինվորականների դեմ ականներ օգտագործելու կասկածանքով: Միայն 2010 թվականի դեկտեմբեր ամսին նա ընդունեց, որ մեղավոր է ԱՄՆ-ի սերժանտի սպանության մեջ:

Դատախազների և պաշտպանների պայմանավորվածության համաձայն՝ Հադրը մեղքն ընդունելու դիմաց իր պատիժը պետք է կրեր ութ տարի ազատազրկմամբ: Հայրենիք վերադառնալուց հետո միայն Հադրը իրավունք ունի պայմանական ազատարձակման դիմում ներկայացնելու:

Շաբաթ օրը Հադրը ժամանել է Կանադա, որտեղ նրան տեղավորել են Օնտարիոյի շրջանում գտնվող Mill Heaven բանտում:

Հադրը վերջին արևմտյան քաղաքացին է, ով իր պատիժը կրում էր Գուանտանամոյի բանտում:

Օմար Հադրը ծնվել է Տորոնտոյում, սակայն նրա մանկությունն անցել է Պակիստանում և Աֆղանստանում: Հադրի ձերբակալությունից մեկ տարի անց, նրա հայրը, ով «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման տնտեսագետ էր համարվում, սպանվեց Պակիստանում հակաահաբեկչական գործողությունների իրականացման ժամանակ:

2008 թվականին Օբաման, ով դեռ նախագահի թեկնածու էր, խոստացավ փակել Գուանտանամոյի բանտը: 2009թվականի հունվարին նա կարգադրեց դադարեցնել Գուանտանամայում զինվորական դատախազության գործունեությունը: 2011 թվականի մարտ ամսին ահաբեկչության մեջ կասկածյալների դեմ զինվորական դատերն այնտեղ վերսկսվեցին:

Բացի դրանից՝ ԱՄՆ-ի նախագահը նոր հրամանագիր ստորագրեց, համաձայն որի՝ առանց մեղադրանք առաջադրելու, բանտարկյալներին հնարավոր է բանտում պահել այն դեպքում, եթե գործի քննությունը ցույց կտա, որ նա ԱՄՆ-ի անվտանգության համար լուրջ սպառնալիք է ներկայացնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում