Կիևում տեղի ունեցած չորրորդ՝ «ՄԱԿ-ի երիտասարդական մոդելը» թեմայով ֆորումի ժամանակ օտարերկրյա երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները ընդունել են բանաձև Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վերաբերյալ: Այս մասին հաղորդել է ադրբեջանական Trend գործակալությունը:
Ուկրաինական խորհրդարանի շենքում կայացած ֆորումին մասնակցել է 40 երկրների երիտասարդության 200 ներկայացուցիչ, ինչպես նաև մի շարք երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և քաղաքական փորձագետներ:
Ըստ լրատվամիջոցի, միջոցառմանը մասնակցող հայկական պատվիրակությանը չի հաջողվել վիժեցնել փաստաթղթի ընդունումը:
Երկար քննարկումներից հետո 26 երկրների երիտասարդները հավանության են արժանացրել բանաձի հակահայկական տարբերակին:
Ֆորումը որոշել է ընդունված փաստաթուղթը ուղարկել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա:









































