Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

«Ծառուկյան & ընկերներ» Co.-ի ճակատագիրը մնում է անորոշ

Քաղաքական ու նախընտրական աշունը սկսել է թեժանալ: Ու այդ թեժությունը կոտրվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխին: Կարծես թե եկել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի «հաջորդ դասի» ժամանակը: Անցած աշնանը նույնպես ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հարաբերությունները սրվել էին, և դրա արդյունքում ձերբակալվեց Ծառուկյանի մտերիմ Աշոտ Ավետիսյանը՝ Բանգլադեշցի Համոն: Այնուհետև ԲՀԿ մի քանի անդամներ ձերբակալվեցին թմրամիջոցներ պահելու մեղադրանքով: ԲՀԿ Մասիսի կառույցից բազմաթիվ անդամեր լքեցին կուսակցությունը և այդպես շարունակ: Իսկ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով ԲՀԿ պատգամավոր վարդան օսկանյանին նրա հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի դեմ հարուցված քրեական գործով մեղադրյալ ներգրավելու համաձայնություն ստանալու համար: Բայց սա առանձին թեմա է:

Իսկ այն, որ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ որոշել էր ԲՀԿ գործիչների որոշ մութ էջեր ջրի երես հանել, հրապարակայնացնել նախկին պաշտոնյաների կատարած չարաշահումները, պարզ դարձավ նաև կառավարության հայտնի խորհրդակցության ժամանակ, երբ նա բարձրաձայնեց քաղաքաշինության ոլորտում առկա «ատկատների» և դեղերի շուկայում գոյություն ունեցող վիճակի մասին:

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ ԲՀԿ-ն դեռ կոալիցիայի անդամ էր, առողջապահության նախարար էր այդ կուսակցության անդամ Հարություն Քուշկյանը: Պարզվում է, որ Հ. Քուշկյանն իր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ միասին կիսում է դեղերի ներկրման և իրացման շուկան: Անցած տարի մամուլում հրապարակում եղավ, որ Ծառուկյանը որոշել է դեղորայքի շուկայում գործունեություն ծավալել. մասնավորապես ցանկանում է շաքարային դիաբետի համար անհրաժեշտ ինսուլին և մեկ տասնյակից ավելի դեղորայք ներկրել: Բացի այդ, Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերության կազմում է նաև Երևանի դեղագործական ֆաբրիկան: Ինչ վերաբերում է Հ. Քուշկյանին, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, հենց նա է ներկրում սրտի վիրահատության համար անհրաժեշտ ստենդները: Սրտի ստենդավորումը մեր երկրում շատ թանկ արժե՝ մոտ 2 մլն դրամ` հիմնականում ստենդի թանկ լինելու պատճառով: Որոշ սրտաբանների խոսքերով, Հայաստան ներկրվում են երրորդ-չորրորդ սերնդի ստենդներ, որոնք զարգացած երկրներում գործածությունից արդեն դուրս են եկել: Դրանք բավականին ցածր գնով ներկրվում ու ահռելի գնով վաճառվում են մեր հիվանդների վրա: Բժիշկները մեզ հետ զրույցում զգուշորեն էին ակնարկում, որ դրա ներկրումն ամբողջությամբ մենաշնորհային վիճակում է, մրցակցությունն ընդհանրապես բացակայում է, և ներկրողն իր ցանկացած գնով է վաճառում ու ահռելի շահույթներ ստանում: Ի դեպ, ասում էին, որ մեր հարևան Վրաստանում այդ նույն՝ սրտի ստենդավորման վիրահատության արժեքը 2000 դոլարից էլ քիչ է: Բացի այդ, մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել, որ նախկին նախարար Հ. Քուշկյանը առողջապահության ոլորտի համար պետական բյուջեից ստացված գումարներից զգալի հատված ուղղում էր իրեն պատկանող «Էրեբունի» և մյուս բժշկական կենտրոնները: Իսկ նախընտրական շրջանում պետպատվերի հաշվին այդ հիվանդանոցի բժիշկները անվճար ծառայություններ էին մատուցում, և դա ներկայացվում էր որպես ԲՀԿ կողմից արվող բարեգործություն:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը կառավարության նույն նիստի ժամանակ բացահայտեց, որ Հանրային գրադարանի վերանորոգման համար հատկացվել է 700 մլն դրամ, սակայն վերանորոգումը թերի է կատարվել: Հիշեցնենք, որ այդ ժամանակ էլ քաղաքաշինության նախարար էր ԲՀԿ անդամ Վարդան Վարդանյանը: Գլխավոր դատախազությունն արդեն քրեական գործ է հարուցել «գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական եւ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ»: «2005թ., այնուհետեւ` 2008-2010թթ. ընթացքում կազմված, ապա լրամշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա իրականացվող աշխատանքները նախ կազմել են 305 000 000 դրամ, ապա` 709 641 000 դրամ: Նախաքննության տվյալներով` գրադարանի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են քաղաքաշինական նորմերի խախտումներով: Բացի այդ, աշխատանքներն իրականացնող /«Հիդրոշինարար-5» ՍՊԸ: -Ա.Ա»/ ընկերությունների կողմից կազմված կատարողական ու ավարտական ակտերում օգտագործված նյութերի եւ ապրանքների ծագումն ու բնութագիրը փոփոխելու, կատարված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար: Իսկ համապատասխան պաշտոնատար անձինք ստորագրել են հավելագրումներով կազմված կատարողական ու ավարտական ակտերը եւ հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ եւ պատշաճ կատարված լինելու մասին տվել դրական եզրակացություններ: Արդյունքում` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող, էական վնաս»,- նշված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

Այս շինարարական աշխատանքների հիմնական պատասխանատուն Քաղաքաշինական նախարարությունն է, որի ղեկավարը շինարարության ողջ ընթացքում եղել է ԲՀԿ անդամ Վարդան Վարդանյանը: Այսինքն հաղորդագրության մեջ նշված ողջ «հավելագրումների, յուրացումների հափշտակումների» գլխին նա է կանգնած: Եվ դատախազությունում հարուցված քրեական գործն ուղիղ կապ ունի Վ.Վարդանյանի հետ: Առայժմ հայտնի չէ, թե վերջինս այս գործում որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված է, թե ոչ, սակայն արդար քննության պայմաններում նա պետք է ներգրավված լինի: Նախկին սոցապ հիմնադրամի ղեկավար Վազգեն Խաչիկյանի ձերբակալումից հետո կարելի է նաև եզրակացնել, որ Վ.Վարդաննյանն էլ քաղաքաշինության ոլորտի չարաշահումների համար պատասխանատվության կենթարկվի: Սակայն չի բացառվում, որ արդեն սկսվել են ՀՀԿ-ԲՀԿ հերթական բանակցությունները, որպեսզի հետագայում ԲՀԿ-ում չարաշահումների կամ թմրամոլների բացահայտումները կանխվեն: ՀՀԿ կողմից խաղատախտակին ամենայն հավանականությամբ դրվելու են նախագահական ընտրություններին Ս. Սարգսյանին պաշտպանելու, ծայրահեղ դեպքում չխոչընդոտելու և վարչապետի պաշտոնի ակնկալիքից հրաժարվելու պահանջները

Հ.Գ.

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հատկապես Հ.Քուշկյանի հետ կապված այս դիտարկումների համար «Առաջին լրատվական»-ին ասել էր, թե հրապարակման մեջ եղած փաստերը խեղաթյուրված են, և «այսօրվա կաբինետում աշխատող յուրաքանչյուրն իր պրոֆեսիոնալիզմով, իր մենեջերական ունակություններով շատ հեռու է Հ.Քուշկյանի՝ որպես գերատեսչության ղեկավարի, որպես նախարարի պրոֆեսիոնալիզմից»: Ն.Զոհրաբյանին հակատարձել էր ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս բարձր գնահատելով Հ.Քուշկյանի մասնագիտական հմտությունները՝ ավելացրել էր. «Բայց իր քաղաքական համախոհների գործելաոճը՝ մեկին բարձրացնել այլոց քցելու հաշվին, կասկածելի հնարք է և քաղաքական, և բարոյական տեսակետից»:

Լուսանկարը՝ ARMENPRESS-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում