Հալեպի պատմական կենտրոնում կառավարական ուժերի ու զինյալների միջև մարտերի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել, այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում կատարելով արևմտյան ԶԼՄ-ներին, որոնք իրենց հերթին հղում են կատարում ընդդիմադիրներին:
Կրակն այսօր գիշեր տարածվել է դեպի այն փողոցներ, որտեղ գտնվում է Մերձավոր Արևելքի ամենամեծ բաց շուկաներից մեկը:
Հիշեցնենք, որ նախօրեին ապստամբները հայտարարել էին Հալեպի վրա խոշոր գրոհի մասին: Նրանք ի սկզբանե ծրագրել էին ամբողջությամբ քաղաքը ազատել զինվորականներից, սակայն լուրջ հաջողություններ չեն արձանագրել:










































