Միջազգային World Beer Awards 2012 մրցույթում բելգիական գարեջրի մի քանի տեսակներ դարձյալ լավագույնն են ճանաչվել, հայտնել է Le Soir թերթը:
«Մուգ» անվանակարգում փորձագետները լավագույնն են ճանաչել Gouden Carolus Classic-ը, ամենալավ «Բնական խմորման ենթարկված չզտված» գարեջուրը համարվել է Mort Subite Oude Gueuze-ը:
World Beer Awards մրցույթի մրցանակակիրներին ընտրում է միջազգային ժյուրին: Այս տարի նրանց դատին էր ներկայացված 32 երկրի 600 տեսակի գարեջուր:
Բելգիացիները հպարտանում են նրանով, որ իրենց երկրում արտադրվում է մոտ 450 տեսակի գարեջուր:








































