Սիրիայի զորքերը Հալեպում զսպում են ապստամբների հակահարձակումները, որտեղ վերջին շրջանում դարձյալ լայնածավալ գործողություններ են սկսվել:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, վաղ առավոտից փոխհրաձգություն է տեղի ունենում հյուսիսային մայրաքաղաքի հյուսիսային շրջաններում՝ Օմայան մզկիթի մոտ և Սաադալլահ Ալ-Ջաբիրիի հրապարակում: Զինյալները փորձում են իրենց դիրքերը հաստատել Անտիոքի դարպասների մոտ՝ հին քաղաքի արևմտյան մասում: Նրանք ականանետներից հարվածի տակ են պահում Սուլեյմանիա և Սայիդ Ալի թաղամասերը:
Պետական Sana գործակալությունը հերքել է այն տեղեկությունը, որ ապստամբների ձեռքն է անցել քրդական Շեյխ Մասուդ թաղամասը: Այստեղի բնակիչները զենքը ձեռքներին դուրս են եկել իրենց տներից սիրիացի զինծառայողների հետ: Գործակալության տվյալներով՝ հակառակորդին մեծ հարված է հասցվել:








































