«Բատկիվշչինա» կուսակցության կայքում հայտնվել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի տեսանյութը, որը ամենայն հավանականությամբ նկարահանվել է հիվանդանոցում` նրա կողմնակիցների կողմից:
Տիմոշոնկոն կոչ է արել ուկրաինացիներին ընտրությունների ժամանակ իշխանությունից հեռացնել մաֆիային, որը իշխում է Ուկրաինայում և արհամարհում մարդու իրավունքները:
Բացի այդ, նա մեղադրել է իշխանություններին իր վրա ամեն օր ֆիզիկական և հոգեբանական ճնշում գործադրելու մեջ:











































