Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ն, ֆրանսիական «Լիլ»-ի ավագ Ռիո Մավուբան լուրջ վնասվածք է ստացել: Ֆուտբոլիստը վնասվածքն ստացել է Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Լիլ» – «Ռեն» հանդիպման ժամանակ:
Ֆուտբոլիստի խոսքով՝ իրենից մոտ երկու ամիս կպահանջվի ապաքինվելու համար:








































