Շվեյցարացի հայտնի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը նկարահանվել է Gillette ընկերության գովազդում: Մեծ սաղավարտի 17-ակի հաղթողը Facebook-ի իր էջում տեղադրել է մի լուսանկար, որում ինքը ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի մարզազգեստով է: Նա խնդրել է երկրպագուներին իրեն՝ իբրև ֆուտբոլիստի համապատասխան մականուն որոշել: Հավանական տարբերակներն են «Ֆելե», «Ֆեդերինյո», «Ուիմբլդինյո» և «Ռոջերինյո»:






































