El Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի ավագ Կարլես Պույոլը վերականգնվել է վնասվածքից ու մարզվում է ընդհանուր խմբի հետ:
Ակումբի մյուս կենտրոնական պաշտպանը՝ Ժերարդ Պիկեն, նույնպես ապաքինվել է և միացել ընդհանուր խմբին: Այսպիսով՝ երկու ֆուտբոլիստներն էլ կարող են մասնակցել Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 7-րդ տուրի շրջանակներում հոկտեմբերի 7-ին կայանալիք «կլասիկո»-ին, որը տեղի կունենա «Կամպ Նոու» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վնասվածքներից ապաքինվել էին նաև պաշտպան Ադրիանոն, կիսապաշտպաններ Անդրես Ինյեստան ու Սերխիո Բուսկետսը:








































