Կիրառական տնտեսագիտական և սոցիալական հետազոտությունների Մելբուռնի համալսարանի գիտնականները վերլուծել են ավելի քան 7000 մարդու սննդակարգը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և անձի տեսակը:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր կարծում են, թե կարող են անձամբ փոխել իրենց կյանքը, հավատարիմ են առողջ սնվելուն, քիչ են ծխում և խուսափում են ալկոհոլից: Մարդիկ, որոնք ավելի շատ հավատում են հաջողությանն ու ճակատագրին, ավելի հաճախ վարում են ոչ առողջ ապրելակերպ:
«Մեր հետազոտությունը պարզել է, որ մարդկային տեսակի և կենսակերպի միջև գոյություն ունի ուղիղ կապ»,- հայտնել է պրոֆեսոր Դեբորա-Կոբբա-Կլարկը:
Հետազոտության ընթացքում նաև պարզվել է, որ կանայք և տղամարդիկ առողջ ապրելակերպի առավելությունների մասին տարբեր հայացքներ ունեն: Տղամարդիկ նպատակադրված ձգտում են հստակ արդյունքների, մինչդեռ կանանց մտահոգում են ամենօրյա հաճույքները:








































