TRT Haber-ի փոխանցմամբ՝ մինչև տարեվերջ Թուրքիայի զինված ուժերի ուղղաթիռային պարկը կհամալրվի թուրք-իտալական համատեղ արտադրության T-129 տիպի 4 մարտական ուղղաթիռներով: Այդ ուղղաթիռները նախատեսված են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարում գործածելու համար:
Նշվում է, որ «Աթաք» նախագծի շրջանակներում, ընդհանուր առմամբ, արտադրվելու է T-129 տիպի 59 ուղղաթիռ: Պլանավորված է այս և հաջորդ տարի PKK-ի դեմ պայքարում գործածել նմանատիպ 9 ուղղաթիռ:
Երեկ PKK-ի զինյալները կրակ են բացել Կարսի նահանգում հետախուզական թռիչք իրականացնող թուրքական մարտական ուղղաթիռի վրա: Դրա հետևանքով վիրավորվել է մի ենթասպա, որին ուղղաթիռով փոխադրել են հիվանդանոց:










































