Ճապոնիայի առափնյա պաշտպանության աշխատակիցները փրկել են չինացի նավաստիներին Օսակա քաղաքի ծովախորշում հրդեհված նավից:
Ընդհանուր առմամբ, փրկվել է շուրջ 10 չինացի: Նրանցից ոչ ոք չի տուժել: Նավը գրանցված է եղել Պանամայում, այն մետաղ էր տեղափոխում: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, նավը պետք է Չինաստան հասներ Ճապոնիայի մի քանի նավահանգիստներում կանգառներից հետո:
Արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել Տոկիոյի և Պեկինի միջև սրված հարաբերությունների ֆոնին՝ կապված վիճելի Սենկակու կղզիների հետ:








































