ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը Ղրիմում հաստատել է Անկախ պետությունների համագործակցության ռազմավարությունը տեղեկատվական հասարակության կառուցման ու զարգացման մասին նախագիծը: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»:
Խորհուրդը հաստատել է նաև ռազմավարությունը մինչև 2015թ. կյանքի կոչելու գործողությունների պլանը:
Համապատասխան նախագիծը նիստին ներկայացրել է ՌԴ կապի ու զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովը:
Հիշեցնենք, որ Յալթայում գագաթաժողովի օրակարգում 20 հարց է ներառված:








































