Google ընկերության բրազիլական մասնաճյուղի ղեկավար Ֆաբիո Սիլվա Կոելյոն հայտարարել է, որ ընկերությունը YouTube-ից կհանի այն տեսանյութը, որում Կամպու-Գրանդի քաղաքի քաղաքապետի թեկնածուի հասցեին քննադատական գնահատական է հնչեցվում: Այն դարձել է Կոելյոի ձերբակալաման պատճառը, փոխանցում է BBc-ի ռուսական ծառայությունը:
Կոելյոն նշել է, որ ինքն ընտրություն չի ունեցել այն բանից հետո, երբ պարտվել է վերաքննիչ դատարանում:
Մեկ օր առաջ նա ձերբակալվել էր տարածքային դատարանի վճիռը չկատարելու համար, որով նախատեսվում էր այդ տեսանյութը հանել YouTube-ից:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի ընտրությունների մասին օրենքը սահմանափակում է իշխանության մարմիններին քննադատելու ԶԼՄ-ների հնարավորությունը:







































