Սեպտեմբերի 27-ին Մինեապոլիսի գրասենյակներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքվ սպանվել է 2 մարդ, վիրավորվել են 4-ը, հաղորդում է Fox News-ը:
Դեպքը տեղի է ունեցել Accent Signage Systems ընկերության գրասենյակում, որը զբաղվում է գովազդային պաստառների ու նշանների պատրաստմամբ:
Իրավապահ մարմիններում աղբյուրի հավաստմամբ հրաձգություն բացել է մի տղամարդ, որը 2 օր առաջ է հեռացավել ընկերությունից: Նրա անունը չի նշվում:
Չստուգված տեղեկությունների համաձայն՝ նա նշան է բռնել կոնկրետ մարդկանց վրա:
Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը հայտնաբերել է ինքնասպանութուն գործած տղամարդուն: