Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Որքանով է հնարավոր Ազգային համաձայնության կառավարության ձևավորումը. մամուլ

Քաղաքական ուժերի մի մասն առայժմ խուսափում է խոսել ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցի շուրջ, մի մասն էլ (փոքր հատվածը) բավական կտրուկ մերժում է այդ գաղափարը: Երեկ «Հայկական ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ ըստ խիստ լավատեղյակ աղբյուրների, իշխանական կուլիսներում, առայժմ նեղ շրջանակում, քննարկվում է նախագահական ընտրություններից հետո ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցը: Այդ հարցը, ըստ թերթի ԲՀԿ աղբյուրների, դրված է Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան սպասվող բանակցությունների օրակարգում, և եթե սույն հարցի շուրջ կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվի, ապա նախագահական ընտրություններից առաջ փաստաթուղթ է ստորագրվելու, որով ԲՀԿ- ն պարտավորվելու է նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանին, իսկ դրա դիմաց ստանալու է վարչապետի պորտֆելն ու քաղաքական այլ ուժերի հետ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հնարավորությունը:

Երեկ «ՀԺ»-ն փորձեց այլ ուժերից ճշտել, թե ինչպես են նրանք վերաբերվում սույն հեռանկարին և արդյո՞ք կհամաձայնեն մաս կազմել հնարավոր ազգային համաձայնության կառավարությանը: Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չցանկացավ խոսել այդ մասին: Նա հիշեց Կիկոսի մահը, հարցրեց, թե ով է ինֆորմացիայի աղբյուրը, ասաց, որ ինքը նման ինֆորմացիա չունի և անիմաստ է խոսել մի բանի մասին, որ չկա ու հավելեց. «Եթե լինի, կասենք մեր դիրքորոշումը»: Դաշնակցության մեկ այլ անդամ, նախկին պատգամավոր Արտյուշ Շահբազյանը ասաց, որ անհավանական է համարում այդ հեռանկարը: Ըստ նրա, ՀՀԿ-ն, որ բացարձակ մեծամասնություն է կազմել խորհրդարանում` մայիսի 6-ին կայացած ընտրություններից հետո, չի համաձայնի նման սցենարի: Այդուհանդերձ, եթե նման կառավարություն ձևավորվի, դաշնակցությունը կհամաձայնի՞ դրան մաս կազմել` այս հարցին Շահբազյանը պատասխանեց, «Դժվար է ասել: Եթե նման առաջարկ լինի, ՀՅԴ-ն պիտի քննարկի, հաշվի կառնվեն, թե ինչ սկզբունքներով և ինչ ծրագրի համար է ձևավորվում այդ կառավարությունը: Ես չեմ կարծում, որ մենք կարող ենք առանց հստակեցումների և լուրջ քննարկումների մեխանիկորեն մաս կազմել նման կառավարության: Բայց, կրկնում եմ, քիչ հավանական եմ համարում դա»,-ասաց Շահբազյանը: Իրականում ՀՅԴ-ն, որ ևս խիստ դժգոհ է գործող վարչապետի վարած տնտեսական քաղաքականությունից, ավելին, դաշնակցությունը, հիշեցնենք, նախորդ գումարման խորհրդարանում հանդես եկավ վարչապետին անվստահություն հայտնելու նախագծով, դժվար թե որոշակի բանակցություններից հետո հրաժարվի մաս կազմել սույն պրոյեկտին:

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, թերթի հարցին` իրենք մաս կկազմե՞ն ազգային համաձայնության կառավարությանը, պատասխանեց. «Ես դա այս պահի համար լուրջ չեմ համարում, բայց որ ընդհանրապես որոշակի ստվերային սցենարներ կան, հասկանալի է: Կարծում եմ, ուղղակի տրամադրություն շոշափելու համար նման թեմաներ են գցում մամուլ, չեմ դիտում, որ այս պահին դա քննարկելի հարց է, որովհետև այսօր չեմ տեսնում դրա համար անհրաժեշտ այդպիսի հարթություն: Երբ կոնկրետ հարց առաջանա, և արդեն որոշակիորեն նախագծեր կլինեն, թերևս, հնարավոր է խոսել, այս պահին չեմ կարծում, որ դա լուրջ թեմա է, որ դրան լուրջ անդրադառնամ»: Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» ևս դեմ է գործող վարչապետին, թեև կուսակցության որոշ անդամներ այն կարծիքին են, որ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին իշխանությունները պարբերաբար փորձում են քավության նոխազ սարքել: Այդուհանդերձ, այս ամենի ֆոնին բավական ուշագրավ են մամուլում երեկ հրապարակված այն տեղեկությունները, թե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի միջնորդությամբ, օրերս հանդիպում է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Իհարկե, օրվա երկրորդ կեսին «Ժառանգությունը» հերքեց սույն տեղեկությունը, բայց չմոռանանք, որ մեր երկրում շատ բաներ են հերքում, իսկ հետո, ի վերջո, պարզվում է, որ այդ լուրերը համապատասխանում էին իրականությանը:

Ընդդիմադիր մյուս ուժի` «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում շատ կտրուկ արձագանքեց վերոնշյալ սցենարին: Հարցին` «Ազատ դեմոկրատները» մաս կկազմե՞ն ազգային համաձայնության կառավարությանը, Արզումանյանը պատասխանեց. «Բացառվում է: Ի տարբերություն ձեզ` լրագրողներիդ, մենք նախագահական նստավայրում ոչ աղբյուր ունենք, ոչ ծանոթ ունենք և որևէ տեղեկություն ձեր ասածի վերաբերյալ չունենք: Այնուամենայնիվ, լինելով ընդդիմադիր կուսակցություն, որը բացառել է համագործակցությունն այդ կառավարության ծրագրի շուրջ, որը դեմ է քվեարկել այդ կառավարության ծրագրին, նման նույնիսկ հիպոթետիկ հարցի պատասխանը միանշանակ է` բացառված է»: Բայց ինչո՞ւ, խոսքը ազգային համաձայնության կառավարության մասին է` հարցրինք Ալեքսանդր Արզումանյանին: «Որովհետև այս նույն իշխանությունը, նույն կառավարությունը իրականացրել է Մարտի 1, կեղծել է ընտրությունները 2008-ին, հարյուրավոր մարդկանց բանտերն է նետել և որևէ քայլ չի արել Մարտի 1-ի դեպքերը բացահայտելու ուղղությամբ, դրանից իսկ ակնհայտ է, որ մարդիկ, որոնք 2008 թվականի ընտրություններում ունեցել են շատ լուրջ դերակատարություն, բացառված է, որ մտնեն նման ինչ-որ համաձայնությունների մեջ»:

Թերթի նույն հարցին պատասխանեց նաև Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մասինյանը: «Եթե ազգային համաձայնության կայացման անհրաժեշտություն կա, ապա միայն այս հանցագործ վարչակարգից ազատվելու և երկիրը օրինական հուն վերադարձնելու նպատակով: Իսկ այդ գործը անելուց հետո, իհարկե, հնարավոր է նաև ազգային համաձայնության կառավարություն կամ համատեղ ուժերով երկիրը այս կատաստրոֆիկ վիճակից հանելու այլ մեխանիզմներ ձևավորել»,- ասաց Մուսինյանը, պարզաբանելով, որ ՀԱԿ-ը այդ կառավարությանը մաս կկազմի միայն այն դեպքում, եթե այնտեղ չլինի ՀՀԿ-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում