Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քաղաքակրթական մոդելի ընտրություն

Մի շարք ազդակներ` քաղաքացիական իրավունքների ամենօրյա ոտնահարումը, ծայրահեղ ծանր տնտեսական վիճակը, արտագաղթի աճը, արաբական երկրներում ծավալված իրադարձությունները և այլն, հուշում են, որ վաղուց եկել է իշխանափոխության նպատակով վճռական քայլեր կատարելու պահը: Սակայն այժմ համարվում է, որ պատերազմի վերսկսման սպառնալիքի ներքո արմատական գործողությունների դիմելն անհնար է:

Կարելի է արձանագրել, որ պատերազմական շանտաժը քանդում է Հայաստանը հաստատուն, երաշխավորված կերպով` թեկուզ և դանդաղ: Այդ շանտաժն արդեն քանի տարի ընդդիմությանը հետ է պահում իշխող հանցախմբի տապալմանն ուղղված վճռական քայլերից` Ղարաբաղը կորցնելու մտավախության պատճառով: Կարելի է հարցնել. եթե ներկայիս տեմպերով շարունակվի արտագաղթի աճը, դեռ քանի՞ տարի հնարավոր կլինի Ղարաբաղը «պահել» ներկայիս մեթոդներով, չէ՞ որ զորակոչի դեմոգրաֆիական բազան է վաղ թե ուշ սպառվելու (կարելի է ասել` ավելի վաղ, քան ուշ):

Փաստ է, որ վարչախումբն իր գոյությունը պահպանում է ոչ միայն ընտրակեղծիքների և բռնության, այլ մեծապես նաև պատերազմական շանտաժի շնորհիվ: Այդ առումով Ադրբեջանի ղեկավարների ռազմաշունչ հայտարարությունները ձեռնտու են հայաստանյան վարչախմբին: Իսկ Հայաստանում ձևավորված սոցիալ-տնտեսական մոդելը լիովին հարմարված է վարչախմբի կարիքներին. ինչքան շատ մարդիկ են արտագաղթում, այդքան տրանսֆերտների գումարներն են ավելանում, իսկ դրամի արհեստականորեն բարձր փոխարժեքի շնորհիվ իշխանավորները ժողովրդից խլում են ստացվող արտարժույթը, նաև ինչքան շատ արտագաղթում են, այդքան նվազում է բունտի համար անհրաժեշտ «կրիտիկական զանգվածի» կուտակման հնարավորությունը և հեշտանում է ընտրություն կեղծելը` բացակայողների փոխարեն քվեաթերթիկներ լցնելով, ու վերջապես, ինչքան շատ արտագաղթում են, այդքան մեծանում է կախվածությունը Ռուսաստանից, քանի որ այն շարունակում է մնալ արտագաղթի հիմնական նպատակակետ: Բացի այդ, չկարգավորված հակամարտության առկայության պայմաններում մեծ բանակ պահելու անհրաժեշտությունը հսկայական կոռուպցիոն շուկա է ձևավորում. պատահական չէ, որ մասնավորապես վերջին 2-3 տարիներին տարկետման իրավունք տրամադրելու համար կաշառքի չափը մի քանի անգամ ավելացել է:

Կարող է պարադոքսալ թվալ, սակայն արաբական երկրներում հեղափոխական ալիքը նպաստավոր պայմաններ է ստեղծել Հայաստանում ևս հեղափոխական գործընթաց իրականացնելու համար` պատերազմական շանտաժի ազդեցությունը հաղթահարելու առումով: Արաբական երկրներում անկայուն իրավիճակի պատճառով նավթի գնի կտրուկ աճ է տեղի ունենում, ու այն կարճաժամկետ հեռանկարում չի դադարելու: Այդ պատճառով Ադրբեջանը պատերազմ չպետք է սկսի. դժվար է կասկածել, որ Արևմուտքից համապատասխան խիստ նախազգուշացումներ են արվում, քանի որ Ադրբեջանից նավթի արտահանման հնարավոր դադարեցումը և հետագա թանկացումը պիտի կանխվի` այլապես դեռևս տնտեսական ճգնաժամը չհաղթահարած արևմտյան երկրներում կտրուկ անկում տեղի կունենա: Բացի այդ, այդպիսով չափազանց կուժեղանա Ռուսաստանի և Իրանի տնտեսական և աշխարհաքաղաքական կշիռը, իսկ դա խիստ անցանկալի է թե՛ Արևմուտքի, թե՛ Ադրբեջանի համար:

Պետք է նաև հիշել, որ ԼՂ խնդրի ցանկացած լուծում` լինի դա փոխզիջման, Ադրբեջանի ռազմական հաջողության, թե ԼՂՀ միջազգային ճանաչման ձևով, կհանգեցնի Ռուսաստանի կողմից միաժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը վերահսկելու հնարավորության կորստին, հետևաբար` նաև ողջ Հարավային Կովկասում ազդեցության կորստին: Կա մեկ տարբերակ, որի դեպքում Ռուսաստանը հայաստանյան վարչախմբին կստիպի զիջել` եթե Ադրբեջանը համաձայնի արտադրվող գազն ամբողջ ծավալով վաճառել իրեն` այդպիսով տապալելով Nabucco նախագիծը: Քանի որ այս տարբերակը նույնքան քիչ հավանական է, ինչքան ԼՂՀ ճանաչումը, Ռուսաստանին, ինչպես և հայաստանյան հանցավոր վարչախմբին, ձեռնտու է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակի պահպանումը:

Այլ խնդիր է, որ վարչախմբին և նրա հովանավոր Ռուսաստանին կարող է նաև ձեռնտու լինել, որ տեղի ունենան կարճատև ռազմական գործողություններ. գուցե պատահական չէ, որ վերջերս մի շարք փորձագետներ խոսել են Հայաստանի կողմից հնարավոր «կանխարգելիչ» ռազմական գործողության հնարավորության մասին: Ռուսաստանին դա շատ ձեռնտու կլինի, քանի որ նավթի արժեքը կտրուկ կբարձրանա, նաև «խաղաղարարներ» տեղակայելու առիթ կստեղծվի (ինչը կնշանակի Հայաստանի փաստացի օկուպացիա, ԼՂ խնդրի կարգավորման և տարածաշրջանային համագործակցության անհնարինություն): Ռուսական վարչախմբի միջազգային վարկանիշն այդ դեպքում կտրուկ կընկնի, սակայն եթե նավթի տակառի արժեքը լինի 150-200 դոլարի սահմաններում, Վ.Պուտինը միջազգային վարկանիշի և Արևմուտքի հետ գոնե ձևականորեն բարեկամական հարաբերությունների մասին մտածելու խնդիր չի էլ ունենա. դրանում համոզվելու համար բավական է հիշել 2004-2008թթ. Ռուսաստանի վարքագիծը: Ինչ վերաբերում է հայաստանյան վարչախմբին, այն կարող է հույս ունենալ, որ «կանխարգելիչ» պատերազմը կկանխի ժողովրդավարացման գործընթացը, միգուցե նաև գոյություն ունի ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ միջազգային ճանաչմանը հասնելու սին հույս: Եվ ի վերջո, եթե Ռուսաստանում որոշվի, որ պետք է լինի պատերազմ, Ս.Սարգսյանին, Ս.Օհանյանին և այլոց ուղղակի կպարտադրեն այն. ղարաբաղյան կլանի տիրապետության տակ Հայաստանը դադարել է ինքնիշխան սուբյեկտ լինելուց` վերածվելով գործիքի, որը կարող է օգտագործվել փողի լվացման, նավթի բորսաներում խուճապ առաջացնելու և այլ չարագործությունների համար:

Հարկ է նաև անդրադառնալ Արևմուտքի կողմից Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը նպաստելու ցանկության բացակայության խնդրին: Դրան բազմիցս անդրադարձել է Լ.Տեր-Պետրոսյանն իր ելույթներում, իսկ դեկտեմբերին Բելառուսում կայացած ընտրություններից հետո շատերն են ուշադրություն հրավիրել կիրառված պատժամիջոցներին` այն դեպքում, երբ Մինսկում գոնե սպանվածներ չեն եղել:

Դեռևս 2003թ. նկատել էի, որ Արևմուտքին ավելի ձեռնտու է, որ Հայաստանում լինի ոչ լեգիտիմ, թույլ իշխանություն, քան լեգիտիմ, սակայն դարձյալ պրոռուսական: Հիշեցնեմ. 2003-ին, երբ ԱՊՀ դիտորդները անվերապահորեն ընդունեցին Ռ.Քոչարյանի «ընտրվելը», իսկ ԵԱՀԿ առաքելության դեպքում գնահատականն այդքան միանշանակ չէր, երթերից մեկի ընթացքում ցուցարարները սուլում էին` Ռուսաստանի դեսպանատան կողքով անցնելիս: Հաջորդ օրվա հանրահավաքում կազմակերպիչները սկսեցին նվաստանալ «միակ և անկրկնելի» դաշնակցի առջև. ինչ-որ դոցենտի ուղարկեցին ելույթ ունենալու, և նա աղավաղված ռուսերենով «դորոգոյ Վոլոդյա» Պուտինին համոզում էր, թե նա բարի և արդարամիտ մարդ է, պարզապես իր խորհրդականներն են իրեն ապակողմնորոշում: Սովետահայ «մտավորականի» մտածելակերպը ստալինյան ժամանակաշրջանից ի վեր որ չի փոխվել, միանգամայն հասկանալի է. խնդիրն այն է, թե «Արդարություն» դաշինքի առաջնորդները նույնպես չէի՞ն ընկալել, որ արդեն 21-րդ դարում ենք ապրում, և որ Հայաստանի ապագաղութացման խնդիր գոյություն ունի: Դրանով արդեն կանխորոշված էր, որ այն ժամանակվա ընդդիմադիր շարժումը պիտի ավարտվեր բարոյական հաղթանակով միայն:

Կարելի է քննարկել` Արևմուտքի դիրքորոշումը երեսպաշտությո՞ւն է, երկակի չափանիշների կիրառո՞ւմ, թե՞ realpolitik-ի վրա հիմնված սեփական շահերի հետապնդում. անպտուղ քննարկումների փոխարեն, սակայն, ավելի ճիշտ է ընդհանուր շահ գտնել: Այս առումով ողջունելի է ՀՀՇ վարչության նախագահ Ա.Մանուկյանի հայտարարությունն այն մասին, որ Հայ ազգային կոնգրեսը ժողովրդավարացումը համարելով առաջնային` պատրաստ է լուծել տարածաշրջանային համագործակցությանը խոչընդոտող հիմնախնդիրները:

ՀԱԿ-ն իսկապես պիտի կարողանա հաղթահարել ռուսամետ քաղաքական ուժի կերպարը և արևմտյան կառույցների հետ աշխատանքը շատ ավելի արդյունավետ կազմակերպի` մասնավորապես «կանխարգելիչ» պատերազմը կանխելու համար: Իսկ ամենակարևորը, պետք է կազմակերպի հասարակության մոբիլիզացիան` պատերազմական շանտաժի խայծը կուլ չտալով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում