Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը տեղի կունենա 2014 թվականի մարտի 9-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի կազմկոմիտեի նախագահ Ժակ Լամբերը:
«Ինչո՞ւ Նիցցայում. մենք գտանք այնպիսի քաղաք, որտեղ կարող ենք առանց խոչընդոտումների անցկացնել միջոցառումը, այնպիսի քաղաք, որը հարմար լինի բոլոր մասնակիցներին:
Ինչ վերաբերում է եզրափակիչ փուլի վճակահանությանը, ապա այն տեղի կունենա 2015 թվականին Փարիզում: Հավանաբար միջոցառումը կանցկացվի կոնգրեսի պալատում»,- ասել է Լամբերը:
Նշենք, որ Եվրոպայի առաջնության մասնակիցների թիվն ավելացվել է՝ 16-ից դառնալով 24: Որակավորման փուլի հանդիպումները կկայանան 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում:









































