ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:
«Փաստինֆո» լրատվական գործակալության այս տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը՝ նշելով, որ միջնորդագիրն ուղարկվել է այսօր և որ խոսքը գնում է միայն որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Խափանման միջոցի հարց չի բարձրացվում: