Եվրամիության խորհուրդն այսօր հայտարարել է չճանաչված Մերձդնեստրի հանրապետության մի շարք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու մասին՝ դրանով իսկ առաջընթաց նկատելով մերձդնեստրյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ասվում է Եվրամիության խորհրդի մամլո հաղորդագրության մեջ:
2003թ. փետրվարին ԵՄ-ն պատժամիջոցներ էր սահմանել մերձդնեստրյան մի շարք չինովնիկների նկատմամբ, որենք, ըստ կազմակերպության, անմիջական պատասխանատվություն էին կրում հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայության և Մերձդնեստրում մոլդովական դպրոցներում կրթությունը ըստ Մոլդովայի ծրագրի դադարեցնելու համար:
Պատժամիջոցների տևողությունը ամեն տարի երկարաձգվում էր:









































