Բելառուսը դեմ է արտահայտվել Սիրիայի իրավիճակին արտաքին միջամտությանը: Բելառուսի ԱԳՆ-ից հայտնել են, որ երկրի իշխանությունները պատրաստվում են պաշտպանել այս դիրքորոշումը, այդ թվում և ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի համաքաղաքական քննարկման շրջանակներում:
«Բելառուսի դիրքորոշումը Սիրիայի հարցում բոլորին հայտնի է: Մենք հանդես ենք գալիս այդ երկրում բռնության դադարեցման և (իրավիճակի.- 1in.am) շուտափույթ կարգավորման օգտին, և մենք դեմ ենք հանդես գալիս քաղաքական ճնշումներին և ցանկացած տեսակի՝ ռազմական, քաղաքական կամ մեկ այլ միջամտության»,- ասել է ԱԳՆ մամուլի քարտուղարը, որի խոսքերը մեջբերում է Rosbalt գործակալությունը:



































