Թուքմենստանը կարևոր դեր է կատարում տարածաշրջանային անվտանգության ապահովման և առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման, հատկապես դեպի Եվրոպա էներգառեսուրսների մատակարարումերի դիվերսիֆիկացման կոնտեքստում: Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պետական քարտուղար Էմիլիա Հաբերը Բեռլինում Թուրքմենստանի փոխարտգործնախարարի հետ հանդիպմանը:
Նշենք, որ Գերմանիան զգալիորեն ներկայացված է Թուրքմենստանի նավթագազային ոլորտում և բազմաթիվ ծրագրեր է իրականացնում:
Եվրոպան ակնկալում է կասպիական ռեսուրսների հաշվին դիվերսիֆիկացնել գազի սպառման աղբյուրները, որի մեծ մասը այս պահին ապահովում է Ռուսաստանը:









































