Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Ներքին ու արտաքին սպառնալիքները խելամտորեն դիմագրավելու պահը…«Ալիք»

Ներքաղաքական խմորումների կիզակէտում յայտնւած հիմնահարցը՝ տնտեսական ոլորտում անկայունութիւնները, որոնք արտայայտւում են սրընթաց գնաճով, ազգային դրամի կտրուկ արժեզրկմամբ (ԱՄՆ 1 դոլարը՝ աւելի քան 25000 ռ.), ոսկու եւ տարադրամի անհարկի թանկացմամբ ու շուկայական գրեթէ անվերահսկելի իրավիճակով, մտահոգութեան տեղիք է տւել նաեւ կրօնապետերին, որոնց կենտրոն Ղոմ քաղաք էր մեկնել Իսլ. խորհրդարանի հոգեւորականութեան ֆրակցիոն խումբը: Հանդիպումների ընթացքում ուշագրաւ էին յայտնի կրօնապետ այաթ. Մաքարեմ Շիրազիի յորդորները, որոնք խստօրէն ուղղւած էին գործադիրի տնտեսական քաղաքականութեան դէմ. «Տնտեսական խնդիրները, թանկութիւնները օրէօր աւելիով են ճնշում ժողովրդին, որն էլ պէտք է շուտափոյթ փարատել: Սա այն խնդիրը չէ, որ գործադիրը միայնակ վերահսկի այդ եւ ես իրազեկ եմ նոյնիսկ, որ որոշ պարագաներում նոյնինքն նախագահն է միայնակ վճռահատում հարցեր, որոնք համախումբ ու համակարգւած աշխատանքով է, որ պէտք է լուծւեն…»,- ընդգծել է այաթ. Մաքարեմ Շիրազին: Իսկ այաթ. Նուրի Համադանին թանկութիւնների եւ տնտեսական դժւարութիւնների պատճառը համարել է թոյլ տնօրինումն ու կառավարման եղանակը: Միւս կողմից հաշւի առնելով այն հանգամանքը, որ գործադիրի տնտեսական քաղաքականութեան նկատմամբ մշտապէս քննադատաբար է վերաբերւել օրէնդիրը եւ հէնց օրերս էլ խօսնակ Լարիջանին կրկին անգամ թիրախ էր դարձրել գործադիրի սխալ ու ոչ-մասնագիտական որոշումները, սպասելի է, որ գործադիր-օրէնսդիր «առճակատումը» աշնանային թէժ նիստերի տեղիք տայ խորհրդարանի դահլիճում, յատկապէս որ դրա այսպէս ասած՝ օրհնանքն է ստացել Ղոմի կրօնապետերից…

Շաբաթւայ ներքաղաքական ուշագրաւ իրադարձութիւնը, անկասկած, հանդիսացաւ հանրայայտ հոգեւորական, Իսլ. յեղափոխութեան անցնող աւելի քան 30-ամեայ կեանքում իր ազդեցիկ դրոշմը թողած եւ բազմաթիւ պատասխանատու հանգամանքներ զբաղեցրած (հանր. նախագահ, խորհրդարանի խօսնակ, հոգեւոր առաջնորդի «Բանիմացների խորհրդի» նախագահ, իսկ այժմ էլ՝ «Համակարգի նպատակայարմարութիւնը ճշտորոշող ժողովի» նախագահ) այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի դստեր՝ Ֆաէզէ Հաշեմիի եւ որդու՝ Մեհդի Հաշեմիի ձերբակալումն ու բանտարկութեան դատապարտելն էր: Ֆաէզէի դէպքում մեղադրանքը՝ համակարգի դէմ քարոզչութեան համար 6-ամսեայ բանտարկութիւն է սահմանւել, իսկ Մեհդի Հաշեմիի նկատմամբ բացի քաղաքական ամբաստանութիւնից (2009-ի նախագահական ընտրութիւնների հետ կապւած) մեղադրանքներ են առաջադրւել նիւթական զեղծարարութեանց հանգամանքների կապւած: Այսպէս թէ այնպէս՝ նախագահ Ահմադինեժադ-Ռաֆսանջանի հակամարտութիւնը, որն արդէն 7-ամեայ պատմութիւն ունի եւ գագաթնակէտին հասաւ 2009-ի ընտրութիւնների ժամանակ (ի դէպ, 2005-ի նախագահական ընտրութիւններում Ահմադինեժադին մրցակից թեկնածու էր նոյնինքն Ռաֆսանջանին, որը, սակայն, պարտւեց), երբ նախընտրական-քարոզչական յայտարարութիւններում Ահմադինեժադը քաղաքական եւ տնտեսական թեմաներով լեցուն ամբաստանութիւններ էր ուղղում Ռաֆսանջանի գերդաստանի նկատմամբ: Ահա, թւում է, որ դրանք մէկ առ մէկ կենսագործւում են եւ, անշուշտ, իրաւա-քաղաքական ու հասարակական հնչեղութիւն ստանում նաեւ ու մանաւանդ արտաքին աշխարհում, որոնք քարոզչական ու մամլոյ շրջանակներով փորձում են դրանք նախընտրական իրադարձութիւն համարել 2013-ի գարնան նախագահական ընտրութիւններից առաջ:

Եւ, անշուշտ, թէ վերոնշեալ տնտեսական ձախորդ պայմանների օրէօր վատթարացումը եւ ինչու ոչ նաեւ Ռաֆսանջանի ընտանիքի այսպէս ասած՝ «նսեմացման» կուրսը իրենց համարժէք արձագանգներն ու անդրադարձումն են ունենալու գալիք նախագահականում՝ ճշտորոշելու թեկնածուների քաղաքական կուրսի յաջողութեան մակարդակը:

Գալով իրանական արտաքին քաղաքական կեանքի իրավիճակին՝ պէտք է ասել, որ իրադարձութիւններով յագեցած գործընթացով էր նշանաւորւում անցնող շաբաթը:

Շաբաթն սկսւեց միանգամայն իրանական ռազմական-զինւորական կորպուսի եւ գերատեսչութիւնների ու համապատասխան հրամանատարական կազմերի կտրուկ յայտարարութիւններով, որոնք հիմնականում պատասխան-պատգամներ էին Արեւմուտքի եւ մասնաւորապէս սիոնիստական ռեժիմի (Իսրայէլ) ամենօրեայ զինւորական սպառնալիքներին՝ ուղղւած Իրանի միջուկային կենտրոններին:

Միջուկային թղթածրարը, ինչ խօսք, որպէս պատրւակ՝ միշտ էլ (արդէն 10 տարի) ճնշամիջոցի դեր է կատարել Արեւմուտքի- ԱՄՆ-ի ձեռքում, սակայն վերջին շրջանում դրան գումարւել է Միջին ու Մերձաւոր Արեւելքի «Պաղեստինեան թղթածրարը» եւ դրանում Իրանի անդրդւելի կեցւածքը: Սա եւս թուլացնելու եւ Իրանին զիջումներ պարտադրելու գործընթաց է ենթադրում նոյն գերտէրութիւնների կողմից, յատկապէս նրա դերը տարածաշրջանում «վարկաբեկելու» մտօք եւ միաժամանակ օգտագործւում են թէ՛ սիրիական, եւ թէ՛ Լիբանանի «Հեզբօլլահ» շարժման դէմ իսրայէլամէտ գործարքները, որոնք Արեւմուտքի հետ համընթաց՝ յստակ թիրախ-խոչընդոտ են համարում Իրան-Սիրիա-«Հեզբօլլահ»-ին՝ միջինարեւելեան իրենց քաղաքական-ռազմավարական նկրտումների դէմ:
Անկախ այս ամենից՝ ռազմա-քաղաքական սպառնալիքներ, արտաքին տնտեսական շրջափակումներ եւ ատոմական թղթածրար… Իրանը որպէս պետական ուրոյն եւ կայացած մի երկիր, որն իր ծանրակշիռ ու հաշւառելի դերակատարութիւնն ունի մանաւանդ տարածաշրջանի աշխարհագրա-քաղաքական գործընթացներում, օժտւած է եւ ի զօրու՝ շրջանցել ու խելամտօրէն դիմագրաւել, ինչպէս ներքին, այնպէս էլ եւ մանաւանդ՝ արտաքին մարտահրաւէրները:

«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր
Դերենիկ Մելիքեան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում