ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը երեկ հանդիպել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ռաշիդ Նուրգալիևի հետ: Հանդիպման ժամանակ Անկվաբը հայտարարել է, որ ռուս սահմանապահների հետ Աբխազիայի ուժայի կառույցների ձեռնարկած աշխատանքները հանգեցրին Վրաստանի հետ սահմանին իրավիճակի բարելավմանը.
«Ներկայումս ընթանում են պետական սահմանի պահպանման որակյալ աշխատանքներ, որոնք շարունակվելու են նաև հետագայում: Մենք ոչ ոքի թույլ չենք տա իրենց պայմանները թելադրել Աբխազիայում»:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Աբխազիայի փոխնախագահ Միխայիլ Լոգուան, վարչապետ Լեոնիդ Լակերբայան, ուժային կառույցների ղեկավարներ, ինչպես նաև Աբխազիայում Ռուսաստանի դեսպան Սեմյոն Գրիգորիևը:







































