Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ բանակի գեներալին մեղադրել են սեռական բնույթի հանցագործությունների մեջ, հաղորդում է Reuters-ը:
Գեներալ Ջեֆրի Սինկլերին մեղադրել են իր ենթակային բռնաբարելու, ինչպես նաև ալկոհոլի չարաշահման ու պոռնոգրաֆիայի մեջ:
Ջեֆրի Սինկլերը 27 տարի ծառայել է ԱՄՆ բանակում, բազմաթիվ անգամներ եղել է թեժ կետերում, այդ թվում՝ Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Աֆղանստանում:
Ավելի վաղ, 2012թ. մայիսին, երբ նրա ենթակաները դժգոհություն էին հայտնել գեներալի ոտնձգություններից, Սինկլերին ազատել էին Աֆղանստնում զորքերի հրամանատարույթյունից ու հետ էին կանչել Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգ ռազմաբազա:
Առայժմ հայտնի չէ՝ նրան կդատի՞ ռազմական տրիբունալը:
Այս մասին հարցը պետք է որոշվի գործի դատական լսումների ժամանակ, սակայն լսումների օրը դեռ նշանակված չէ:








































