Նավթի և գազի տեղափոխման թուրքական BOTAS ընկերությունը բաժանվելու է երեք առանձին պետական կառույցների: Այս մասին հաղորդում է «Անադոլու» թերթը:
Համապատասխան որոշումը կայացվել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից:
Համաձայն որոշման` BOTAS-ը բաժանվելու է տեղափոխման, գազի արտադրության և էներգապաշարների պահպանման ընկերությունների:
Ընկերության բաժանումը տեղի կունենա մեկ տարվա ընթացքում:









































