ԱՄՆ-ի իշխանությունները ներքին փաստաթղթերում բնութագրում են Ջուլիան Ասանժին և Wikileaks կայքը, որպես պետական թշնամիների: Այս մասին գրում է ավստրալիական The Sydney Morning Herald թերթը:
Հենց այսպիսի կարգավիճակում է գտնվում «Ալ-Քաիդան», որը կանգանծ է 2011թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևում և «Թալիբան» շարժումը, որի դեմ ներկա դրությամբ Աֆղանստանում պատերազմում են ամերիկյան զորքերը:
Ավստրալիական թերթը հաղորդում է, որ նման տեղեկատվությունը բացահայտվել է ԱՄՆ-ի դատական հայցերից մեկի ժամանակ: Մասնավորապես, ամերիկյան զինվորականները, որոնք կապ ունեն Wikileaks-ի հետ, կարող են հանցագործության մեջ մեղադրվել և մահապատժի ենթարկվել:







































