Իտալիայի A Սերիայի հինգերորդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Ինտեր» – «Կիևո» հանդիպմանը միլանյան թիմի և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդրը վնասվածք է ստացել: Ըստ նախնական տեղեկությունների՝ խաղացողն ազդրն է վնասել:
Վնասվածքի լրջության աստիճանը հայտնի կդառնա բժշկական զննությունից հետո:








































